ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ասուլիսի ժամանակ պարզաբանել է լրագրողներին, թե ինչպես է ավելի ճիշտ դիմել իրեն։
«Իմ հայրիկի անունը Վովա է։ Հասկանում եմ, որ ռուսերենով այլ է և կապված է Վլադիմիր անվան հետ, սակայն Հայաստանում այդ անունը բավականին տարածված է, հատկապես այն սերնդի շրջանում, որին պատկանում է հայրս։ Այնպես որ կարծում եմ` ավելի ճիշտ կլինի Նիկոլ Վովաևիչ», – ասել է Փաշինյանը։–0–