IDeA–ն և ԵՄ–ն զբոսաշրջության զարգացման ծրագիր են սկսելու Դիլիջանում
14.12.2016,
21:11
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ԵՄ պատվիրակությունը ստորագրել են «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» համաձայնագիր։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ԵՄ պատվիրակությունը ստորագրել են «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» համաձայնագիր, հայտնում է IDeA-ի մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը ստորագրել են IDeA գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը։
IDeA–ի ներկայացրած ծրագրի հիմնական նպատակը Դիլիջանում և մոտակա համայնքներում զբոսաշրջության զարգացումն է, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր և նոր բիզնես հնարավորություններ ստեղծել։
Ծրագրի իրագործումը կնպաստի Դիլիջանի զարգացմանը, և Տավուշի մարզինն ընդհանուր առմամբ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.195 մլն եվրո, որոնցից 780 հազար եվրոն Եվրամիության տրամադրած դրամաշնորհն է, 195 հազար եվրոն` ազգային համաֆինանսավորումը, 140 հազար եվրոն` IDeA–ի համաֆինանսավորումը։
2017 թվականին մեկնարկող նախագիծը նախատեսված է երկու տարվա համար։ Կստեղծվի զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն, կմշակվեն զբոսաշրջային նոր երթուղիներ, կանցկացվեն սեմինարներ, վարպետության դասեր զբոսաշրջության ոլորտում։
«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնությունը» ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի կառավարության «Մարզային զարգացման պիլոտային ծրագրի» շրջանակում իրագործվող դրամաշնորհային յոթ ծրագրերից մեկն է։ -0-