ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Տևական ժամանակ է, ինչ դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը օրաթերթի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը դադարեցվել է ժամանակավորապես:
Загружается новость ...
"Право"
Ըստ նրա, մրցույթ է հայտարարվել, և այս պահին այն գործընթացում է: «Խնդրանք քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ հարցին: Մոտ երկու-երեք ամսից կշարունակվի ID քարտերի տրամադրումը»,- նշել է պաշտոնյան:
Պետք է նշել, որ ստեղծված իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար առողջապահական համակարգի վերջին նորամուծությունների հետ կապված:
Քանի որ նույնականացման քարտերն արդեն պարտադիր գործում են առողջապահության ոլորտում, էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգին միացած հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում քաղաքացիներին գրանցում են բացառապես նույնականացման քարտի առկայությամբ (շուտով նաև ատամնաբույժի մոտ գնալիս պար¬տադիր կլինի այն), հետևաբար, բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ քարտերից, հիվանդանալու, հետևաբար նաև դե-ղատուն գնալու, դեղ գնելու իրավունք պարզապես չունեն:
Թեև վիզաների վարչության պետ Բիչախչյանը պնդում էր, որ առողջապահության նախարարությունը էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար պահանջվող նույնականացման քարտերի պարտադիր ներկայացնելու պահանջը հետաձգել է մինչև սեպտեմբերի 1-ը, բայց քաղաքացիներից ահազանգեր են ստացվում, որ պո¬լիկլինիկաներում մարդկանցից միայն ID քարտ են ուզում` գրանցելու համար: -0-