Հիասքանչ է 54–ում. Բելուչին ցուցադրել է կատարյալ կազմվածքը (ՖՈՏՈ)

30.07.2019, 11:37
Իտալացի դերասան և մոդել Մոնիկա Բելուչին, չնայած տարիքին, շարունակում է հիացնել երկրպագուներին։
Հիասքանչ է 54–ում. Բելուչին ցուցադրել է կատարյալ կազմվածքը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի դերասան և մոդել Մոնիկա Բելուչին, չնայած տարիքին, շարունակում է հիացնել երկրպագուներին։

Նա հերթական անգամ ցուցադրել է անթերի կուրծքն ու ոտքերը։

 - рис.1

Բելուչին հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են` «Մալենա»–ն, «Դրակուլա»–ն, «Քրիստոսի չարչարանքները», «007: Սպեկտր», «Ծիր կաթինով», «Աստերիքս և Օբելիքս` «Կլեոպատրա» առաքելություն» և այլն։

Մոնիկա Բելուչին այնպիսի ոչ միանշանակ (մասնավորապես, բռնության բազմաթիվ տեսարանների պատճառով) ֆիլմերի հերոսուհի է, ինչպիսիք են «Դոբերմանը» և «Անդարձելիությունը»։

2016 թվականի նոյեմբերի 25–ին Բելուչին դարձել է Պատվավոր լեգիոնի միաբանության ասպետ, որը համարվում է Ֆրանսիայում տարբերության, պատվո և հատուկ վաստակի բարձրագույն նշան։ -0-