423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀԿ պատգամավորը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, օրենքը ցանկացած դեպքում ընդունվելու է

14:51
14 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է արել ուսանողներին դադարեցնել տարկետման վերացման օրինագծի դեմ հացադուլը, քանի որ օրենքը ցանկացած դեպքում կընդունվի։

Երևանում բանակից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներից հինգը հացադուլ են հայտարարել։ Նրանցից չորսը սովորում են բուհերում զինվորական ծառայությունից հետո։ Այս կերպ ուսանողները պայքարում են «հասարակայնության անտարբերության և տարկետման վերացման օրինագծի դեմ»։

Հայկական խորհրդարանը երեքշաբթի երկրորդ ընթերցմամբ դիտարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի լրացումները, որոնցով ծրագրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։

Загружается новость ... "Право"

«Կոչ եմ անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ պարապմունքների, քանի որ բոլոր ակցիաներն անհրաժեշտ է անցկացնել քննարկումների փուլում, ոչ թե հիմա, երբ օրենքն արդեն վաղը կընդունվի վերջնական ընթերցմամբ»,– ասաց Եսայանը։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ օրենքը չի խանգարի գիտական աստիճաններ ստանալուն, քանի որ դրանք հնարավոր է ստանալ նաև բանակում ծառայելուց հետո, իսկ ինքը` օրենքը, չի խոչընդոտում գիտության զարգացմանը։

«Դա գիտության և բանակի զարգացման լավագույն ուղին է, քանի որ թույլ է տալիս ստեղծել պաշտպանության գիտական հիմքեր` բացարձակ չխանգարելով առաջինի զարգացմանը»,– ասաց Եսայանը, ավելացնելով, որ բազմաթիվ ուսանողներ, ովքեր չեն ծառայել բանակում և գիտական աստիճաններ են ստացել, մինչ օրս էլ չեն ծառայում գիտությանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով