ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայում բժիշկներն արձանագրել են Զիկա վիրուսով հղի կնոջ վարակման դեպքը։
Ինչպես հայտնում է
ՏԱՍՍ–ը, հղում անելով AFP–ին, նա վերջերս վերադարձել է Կոլումբիայից։
Հնդկական կազմակերպությունը հայտնել է Զիկա վիրուսի պատվաստանյութի ստեղծման մասին>>
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարվա փետրվարի 1–ին Հարավային և Հյուսիսային Ամերիկայի երկրներում Զիկա տենդի բռնկումն արտակարգ իրավիճակ է ճանաչել։ 2015 թվականի նոյեմբերի վերջին Բրազիլիայի առողջապահության նախարարությունում նախազգուշացրել էին, որ հղիության ընթացքում Զիկա վիրուսով կնոջ վարակվելը պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջ բերում` գանգուղեղի և ուղեղի չափերի փոքրացում, ինչը մտավոր հետամնացության պատճառ է դառնում։ -0-