424.04
4.13
401.82
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հազարավոր մարդիկ կմահանան դժոխային շոգից

17:59
29 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպացի գիտնականներն ու օդերևութաբանները կանխատեսում են, որ 2019 թվականի հունիսի վերջին անոմալ շոգից կարող են հազարավոր մարդիկ մահանալ: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով The Washington Post-ին:

Ֆինն օդերևութաբան Միկա Ռանտանենը (Mika Rantanen) որոշել է Ֆրանսիայի վրա եկող ջերմային աննախադեպ ալիքը շոգի ինտենսիվության համակարգչային մոդելավորման արդյունքների հիման վրա: Պոտսդամի համալսարանի կլիմայագետ Շտեֆան Ռամշտորֆի (Stefan Rahmstorf) խոսքով, օդի բարձր ջերմաստիճանը «լուռ մարդասպան է»: Գիտնականը հիշեցնում է, որ 2003 թվականին տապը 70 հազար եվրոպացի է սպանել, իսկ նախորդ ամառ Գերմանիայում մահացել է առնվազն հազար մարդ:

Ամենաբարձր ջերմաստիճանները կդիտվեն Եվրոպայի արևմտյան և կենտրոնական հատվածներում: Իսպանիայի և Ֆրանսիայի որոշ շրջաններում մի քանի տարիների ընթացքում կգրանցվի ավելի քան 40 աստիճան տաքություն: Իսպանացի օդերևութաբան Սիլվիա Լապլանան (Silvia Laplana) ապագա եղանակը նկարագրել է որպես «սպասվող դժոխք»: Կանխատեսվում է, որ Մադրիդում սնդիկի սյունը կբարձրանա մինչև 40,6 աստիճան:

Շոգի պատճառը Գրենլանդիայի մոտ և հյուսիս-կենտրոնական Եվրոպայում տեղակայված բարձր ճնշման երկու դաշտերն են: Դրանք արգելափակում են հարավային ցիկլոնը, որը կարող էր սառեցնել օդը: Արդյունքում առաջանում է իսպանական և աֆրիկյան անապատներից ձգվող տաք օդի շլեյֆ: Արդյունքում սպասվում են ջերմաստիճանային ռեկորդներ և ինտենսիվ ամպրոպներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները