438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է դարձել մարդու կյանքի առավելագույն տևողությունը

12:46
09 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին հարյուր տարիների ընթացքում կյանքի միջին տևողությունն ավելանում էր գրեթե անընդհատ հանրային առողջապահության և կյանքի ընդհանուր պայմանների բարելավման շնորհիվ, գրում է vokrugsveta.ru կայքը:

Այսպես, մասնագետների կանխատեսումներով, այսօր ամերիկացի երեխաների կյանքի տևողությունը կարող է հասնել 79 տարվա: Համեմատության համար՝ 1900 թվականին ծնվածներն ապրում էին միջինը 47 տարի: Սակայն կյանքի տևողության աճի միտումը շեմ ունի, և, Nature ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն, այն արդեն հայտնի է:

Նյու Յորքի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 40 երկրների մարդկանց մահացության տվյալներ՝ ուշադրությունը սևեռելով Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վրա: Նրանց գլխավորապես հետաքրքրում էր, թե ինչպես է փոխվել կյանքի տևողությունը 1900 թվականից 100 տարեկանից բարձր մարդկանց շրջանում:

Պարզվել է, որ երկարակյացների թիվը սկսել է կտրուկ նվազել հենց 100-ամյակը հատելուց հետո: Ընդ որում, դա գործում է տարբեր տարիների ծնված մարդկանց համար:

Գիտնականների հաշվարկներով, մարդու կյանքի առավելագույն տևողությունը կազմում է 115 տարի, դա երկարակյացների միջինացված ցուցանիշ է: Այսօրվա դրությամբ, առավելագույն փաստաթղթավորված կյանքը կազմում է 122 տարի, հենց այդքան է ապրել ֆրանսուհի Ժաննա Կալմանը: Հետազոտողողների կարծիքով, մարդու կյանքի տևողության բացարձակ շեմը կարող է կազմել 125 տարի: Ամենամյա հավանականությունը, որ աշխարհում գոնե մեկ մարդ կարող է ապրել 125 տարի, կազմում է 0,0001:


«Ինֆեկցիոն և քրոնիկ հիվանդությունների բուժման հետագա առաջընթացը կարող է բարձրացնել կյանքի միջին տևողությունը, բայց ոչ առավելագույնը», — ասում է Նյու Յորքի համալսարանի դոկտոր Յան Վիյգը:

Գիտնականը նշում է, որ բժշկության ապագա նվաճումները տեսականորեն կարող են ավելացնել կյանքի առավելագույն տևողությունը, սակայն դրա համար պետք կլինի լուծել մի շարք գենետիկ հարցեր: Հնարավոր է, ըստ գիտնականի, ավելի լավ է ուղղել ուժերն ու միջոցները ոչ թե կյանքի երկարացմանը, այլ մարդու առողջ ծեռացմանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում