Հայտնի է մեղրի զարմանահրաշ հատկություններից ևս մեկը

03.01.2019, 15:25
Հին մեղրը պիտանի է օգտագործման համար:
Հայտնի է մեղրի զարմանահրաշ հատկություններից ևս մեկը
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Շաքարի բարձր կոնցենտրացիան խոչընդոտում է միկրոօրգանիզմների զարգացմանը, այնպես որ, մեղրը չի թթվում կամ նեխում: Սակայն, vokrugsveta.ru կայքի հաղորդմամբ՝ երկարատև պահպանման ընթացքում որոշ նյութեր ցնդում են, ինչը թուլացնում է մթերքի բույրը:

Հետևաբար, թեև հին մեղրը պիտանի է օգտագործման համար, սակայն անորակ արտադրանք է համարվում: Ըստ սպառման չափանիշների, ճիշտ պահպանման դեպքում մեղրի պիտանելիության ժամկետը՝ կախված տեսակից 8-12 ամիս է: Իրականում, որոշ տեսակներ իրենց հատկությունները պահպանում են մինչև մի քանի տարի:-0-