ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Շնչառական հիվանդությունների այլ ախտանիշների ֆոնի վրա շնչարգելության հայտնվելը նոր կորոնավիրուսային վարակի առավել «ահեղ» դրսևորումն է: Այս մասին ՏԱՍՍ- ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական ու վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան:
«Ամենաահեղ ախտանիշը շնչառության ախտանիշների ֆոնի վրա շնչարգելության առաջացումն է», - ասել է նա՝ շեշտելով, որ այս դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի:
Загружается новость ... "Лево"
Պշենիչնայան բացատրեl 1, որ համավարակի ժամանակ շնչառական ախտանիշների համադրությունը հոտառության կորստի հետ, շատ դեպքերում, կարող է վկայել կորոնավիրուսային վարակի զարգացման մասին: Այնուամենայնիվ, նույնիսկ հիվանդության կլինիկական նշանների այս համադրությունը հատուկ չէ և հանդիպում է այլ հիվանդությունների դեպքում: -0-