ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան հայտնի դերասան, «Զորոյի դիմակը» ֆիլմի աստղ Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում էLenta.ru-ն՝ հղում անելով դերասանի Twitter-յան էջին:
Загружается новость ... "Лево"
Դերասանն իր 60-ամյակի առթիվ մանկության լուսանկար է հրապարակել և հայտնել է վարակվելու մասին:
Նա նշել է, որ ստիպված է իր ծնունդը նշել մեկուսացման մեջ վիրուսի պատճառով: Բանդերասը հավելել է, որ իրեն հարաբերականորեն նորմալ է զգում, սակայն հոգնածություն է վերապրում:
2017թ.-ին դերասանը շտապ հոսպիտալացվել էր Մեծ Բրիտանիայում սրտի շրջանում ցավերի պատճառով: Ավելի ուշ նա հայտնել էր, որ ինֆարկտ է տարել, որը փոխել է իր կյանքը:
Անտոնիո Բանդերասը հայտնել է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «13-րդ մարտիկը» և այլ հանրաճանաչ ֆիլմերով: -0-
