Հայտնաբերվել է շոկոլադի ևս մեկ անսպասելի և հաճելի օգտակար հատկություն

02.01.2019, 13:30
Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կակաո պարունակող մթերքները D2 վիտամինի մեծ աղբյուր են։
Հայտնաբերվել է շոկոլադի ևս մեկ անսպասելի և հաճելի օգտակար հատկություն
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի /Նովոստի–Արմենիա/. Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կակաո պարունակող մթերքները D2 վիտամինի մեծ աղբյուր են։

Կակաո պարունակող տարատեսակ մթերքներն ունեն D2 վիտամինի տարբեր պարունակություն։ Ամենից շատ D2 կա կակաոյի յուղում և մուգ շոկոլադում, ամենաքիչը` սպիտակ շոկոլադում, գրում է livekuban.ru–ն` հղում անելով «Իզվեստիային»։

Գիտնականների խոսքով, D վիտամինը վճռորոշ դեր է կատարում մարդկային օրգանիզմում, և դրա պակասը կարող է ավելացնել շնչառական հիվանդությունների, ռախիտի և օստեոպորոզի ռիսկը։ Այդ վիտամինն ունի երկու տեսակ` D2 և D3։

D3 վիտամինն արտադրվում է մարդու մաշկի վրա արևի ազդեցության ներքո և բավարարում է օրգանիզմի պահանջների 90%–ը։ Նրա մնացած մասը յուրացվում է մթերքի, օրինակ` յուղոտ ձկան կամ հավի ձվի միջոցով։

D2 վիտամինը հանդիպում է սնկերում, սակայն շատ մարդիկ ունեն D2–ի պակաս։ Պարզվում է, որ արևի ճառագայթների տակ կակաոյի հատիկների չորանալուց հետո նրանց մեջ տեղի է ունենում փոխակերպում, ինչի արդյունքում D վիտամինը վերածվում է D2–ի։–0–