Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի:
Որոշումը հաստատել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, հաղորդում է Vatican News-ը:
Մալոյանը ծնվել է 1869 թվականի մարտին Մարդին քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Նա ձեռնադրվել է 1896 թվականին Իգնատիոս անունով։ Ուղարկվել է Ալեքսանդրիա, որտեղ վայելել է հարգանք արաբերենով կամ թուրքերենով իր քարոզների համար, ապա իրեն նվիրել է հովվական առաքելությանը և Սուրբ Գրքերի ուսումնասիրությանը։
Վեց տարի անց նշանակվել է Մարդինի պատրիարքական փոխանորդ, իսկ 1911-ին մասնակցել է Հռոմի Հայ Կաթողիկե եպիսկոպոսների Սինոդին, որը տեղի է ունեցել Լևոնյան վարժարանում:
Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում տեղի է ունեցել պարտադիր զորակոչ. Քրիստոնյաները, հատկապես հայերը, ենթարկվել են հալածանքների և խոշտանգումների։ 1915 թվականի հունիսի 3-ին արքեպիսկոպոս Մալոյանը 13 քահանաների և ևս 600 հավատացյալների հետ կալանավորվել է։ Նա սպանվել է 1915 թվականի հունիսի 11-ին, քանի որ հրաժարվել է մերժել իր հավատքը: