586.7
6.69
495.44
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ագրոարտադրանքը ԳՄՕ չի պարունակում, և որոշ գաղտնիքներ ԳՄՕ–ի մասին

11:16
17 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական գյուղատնտեսական արտադրանքում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ չկան, նախօրեին ասել է Հայասանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

«Ազգային ժողովում այդ հարցը նույնպես քննարկվել է։ Մենք գրավոր դիմել ենք համապատասխան հանձնաժողովի ղեկավարին` խնդրելով ցույց տալով այն դաշտը, թե որտեղ է Հայաստանում օգտագործվում ԳՄՕ, այդպես էլ ցույց չտվեցին, որովհետև չկա։ Մեր հայ ֆերմերը չի մշակում գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր»,– ասել է նա մամուլի ասուլիսում։

Հայաստանի խորհրդարանում հունվարի 26–ին լսումներ են անցկացվել «Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ` այլընտրանք, թե հարկադրում» թեմայով։ Մի քանի ամիս առաջ երկրում մեծ իրարանցում էր առաջացել ԳՄՕ–ի իրացմամբ զբաղվող Monsanto ընկերության շնորհանդեսից հետո։

Միաժամանակ Բերբերյանը նշել է, որ ԳՄՕ–ի հետ կապված այլ խնդիրներ էլ կան, որի մասին բաց չի խոսվում։

«Խոսքը սոյայի մասին է, որը հանրապետություն է ներկրվում տարբեր երկրներից տարբեր անվանումներով, մասնավորպես, սոյայի ալյուր, սոյայի փոշի, աղացած սոյա։ Եվ այն օգտագործվում է երշիկի, խմորեղենի, կաթի վերամշակման մեջ։ Այդ սոյան ԳՄՕ–ացված է»,– ասել է նա։

Նրա խոսքով, փոխանակման ծրագրով նա աշխատել է Monsanto–ում և տեսել է, թե ինչի համար է այնտեղ օգտագործվում ԳՄՕ–ն։

«Աճեցվող գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորենը հանձնում են սպիրտի գործարան։ 8 տոննա եգիպտացորենից ստանում են 4 տոննա սպիրտ, որը խառնում են բենզինի հետ և կենսավառելիք են ստանում»,– հավելել է նա։ -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
15 Հուլիսի 2021
Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը
Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը
12:07
15 Հուլիսի 2021
Ինչպե՞ս դիմանալ շոգերին. 7 ԽՈՐՀՈՒՐԴ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Երկու օր հետո շոգերը կրկին վերադառնալու են։ Ի՞նչ է պետք խմել և ուտել, ինչպե՞ս հագնվել և ի՞նչ անել` շոգերին դիմակայելու համար, ներկայացնում ենք 7 խորհուրդ
19:37
13 Հուլիսի 2021
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
Ներկայացնում ենք թեթև և օգտակար աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
15:37
13 Հուլիսի 2021
Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը
Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը
10:23
13 Հուլիսի 2021
Գիտնականները պարզել են, թե ինչով է վտանգավոր մսից հրաժարվելը
Գիտնականները պարզել են, թե ինչով է վտանգավոր մսից հրաժարվելը
20:43
11 Հուլիսի 2021
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին (ՎԻԴԵՈ)
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին.ՎԻԴԵՈ
14:21
11 Հուլիսի 2021
Խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին․ 57-ամյա կինը դանակահարել է 61-ամյա ամուսնուն
Խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին․ 7 ամիս անց պարզվել է, որ 57-ամյա կինը դանակահարել է 61-ամյա ամուսնուն
12:25
10 Հուլիսի 2021
Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած խառնուրդը կվերականգնի մազերի առողջությունը և ոչ միայն
Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած խառնուրդը կվերականգնի մազերի առողջությունը և ոչ միայն
11:37
10 Հուլիսի 2021
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
Դիետոլոգները նշել են, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ և լիարժեք նախաճաշը
10:15
10 Հուլիսի 2021
Օրգանիզմի օգտակար մաքրման վեց կարևոր կանոնները
Օրգանիզմը ճիշտ մաքրելու համար հարկավոր է ոչ միայն հրաժարվել վնասակար մթերքներից, այլ նաև փոքր-ինչ փոխել կենսակերպը
18:37
07 Հուլիսի 2021
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
17:37
04 Հուլիսի 2021
Յոդի «ցանցի» առանձնահատկությունները
Ներկայացնում ենք յոդի «ցանցի» առանձնահատկությունները