Հայաստանը գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում է

18.04.2017, 10:52
Հայաստանը զբաղեցրել է ռուսաստանցիների համար գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում:
Հայաստանը գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում է
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցրել է ռուսաստանցիների համար գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում, հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն անցկացրած վերլուծության արդյունքներով։

Գործակալության տվյալներով, ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների հնգյակում են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Գաստրոնոմիկ զբոսաշրջությունն ԱՊՀ երկրներում Ռուսաստանից 2017 թվականին արտագնա ամենաարագ աճողներից է։ Վարկանիշը կազմվել է գաստրոնոմիկ տուրերի պահանջարկի վերլուծության տվյալներով։

ՏուրՍտատ–ի տվյալներով, ռուսների` ամենամեծ տարածում ունեցող գաստրոնոմիկ տուրերն ԱՊՀ և մերձավոր արտերկիր մեկշաբաթյա ուղևորություններ են։ Օրինակ, Ռուսաստանից Ղազախստան և Հայաստան 7–օրյա գաստրոտուրն ավիատոմսերի հետ միասին կկազմի միջինը 900 դոլար, Ադրբեջան կամ Վրաստան` 800 դոլար, Ուզբեկստան` 1000 դոլար։

Գաստրոնոմիկ զբոսաշրջությունը ճանապարհորդություն է երկրի տեղական խոհանոցին և խոհարարական վարպետության դասերի մասնակցելու համար։ -0-