412.18
4.03
387.5
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը Լավ երկրների ինդեքսում բարձրացել է 30 կետով. Փաշինյանի կարծիքով, չարժե դա թերագնահատել

13:29
27 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը «Լավ երկրների ցուցիչում» (The Good Country Index) 2018 թվականին զբաղեցրել է 45-րդ տեղը:

Հետխորհրդային տարածքի երկրներից մեր երկրից առաջ են անցել Էստոնիան (14 տեղ), Լատվիան (21), Մոլդովան (27), Լիտվան (37), Վրաստանը (39) և Ռուսաստանը (41): Միաժամանակ, Հայաստանն առաջ է անցել Բելառուսից (54), Ղրղըզստանից (69), Ուկրաինայից (75), Ղազախստանից (105) և Ադրբեջանից (108):

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ մեր երկիրը, փաստորեն, 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական:

«Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում: Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել»,- գրել է նա:

Վարկանիշի առաջին տասնյակում են Ֆինլանդիան, Իռլանդիան, Շվեդիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան: Աութսայդերներն են` Իրաքը, Լիբիան, Յեմենը, Մավրիտանիան, Սուրինամը:

Վարկանիշում ներառվել է 153 երկիր: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով