Հայաստանը դեպի ՌԴ ուղևորությունների առավելագույն թվով երկրների տասնյակում է

10.06.2018, 21:25
ТурСтат գործակալությունը վերլուծել է դեպի Ռուսաստան ուղևորությունների տվյալները 2018 թվականի առաջին եռամսյակում:
Հայաստանը դեպի ՌԴ ուղևորությունների առավելագույն թվով երկրների տասնյակում է
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ТурСтат գործակալությունը վերլուծել է դեպի Ռուսաստան ուղևորությունների տվյալները 2018 թվականի առաջին եռամսյակում:

Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը կազմել է 122 հազար, 7 տոկոսով պակաս, քան նախորդ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում:

Դեպի ՌԴ զբոսաշրջային ուղևորությունների առավելագույն թվով երկրների տասնյակը`

Ուկրաինա, 1,556 հազ (-1%)
Ղազախստան, 656 հազ (0%)
Չինաստան, 216 հազ (+18%)
Ֆինլանդիա, 204 հազ (-13%)
Ադրբեջան, 193 հազ (+7%)
Լեհաստան, 163 հազ (-14%)
Հայաստան, 122 հազ (-7%)
Մոլդովա, 111 հազ (+4%)
Աբխազիա, 105 հազ (+14%)
Ղրղըզստան, 88 հազ (+6%). -0-