415.57
4.67
386.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կարող է լինել կորոնավիրուսի երրորդ ալիք․ Թորոսյանը մանրամասներ է հայտնել (ՎԻԴԵՈ)

15:20
30 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանին սպասվում է կորոնավիրուսի 3-րդ ալիք հունվարի երկրորդ կեսին, այս մասին «Հոծ գիծ» նվեր մնացականյանի հետ հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նախարարը նշել է, որ երկրորդ ալիքի սրացումը կապված է եղել պատրեազմի հետ, բայց դրանից առաջ էլ է եղել թվերի որոշակի աճ՝ պայմանավորված ակտիվ աշխատանքին վերադառնալով և դպրոցների բացմամբ, իսկ պատերազմի ժամանակ անհնար էր պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, ինչը բերեց օրական հազար դեպքերին։ 

Նրա խոսքով, ամենամեծ թվերը Հայաստանում հենց պատերազմի օրերին էին արձանագրվում, և հետպատերազմյան շրջանում, հակառակը՝ ունեցանք իրավիճակի հարաբերական մեղմացում, մահճակալային ֆոնդը թերծանրաբեռնված է, և որոշ հիվանդանոցներ վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին՝ միաժամանակ պատրաստ լինելով 3-րդ ալիքին։

«Մենք ամռանը մեծ բռնկում ունեցանք, ի տարբերություն շատ երկրների՝ մենք բավականին մեղմ ենք գնում ամենածանր հատվածում, իսկ ծանրը ձմեռային սեզոնն է սուր շնչառական վարակների համար, ինչը մեզ թույլ է տալիս ավելի լավ արդյունքներ արձանագրել բուժական առումով»,- ասել է Թորոսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ԱՆ-ի գնահատականներով, հնարավոր է լինի բարձրացում հունվարի երկրորդ կեսից՝ կապված տոնական օրերին մարդկանց շփումի հետ։

Загружается новость ... "Лево"
Սակայն, նրա խոսքով, թվերն այնքան մեծ չեն լինի, ինչպես 2-րդ ալիքի ժամանակ, քանի որ երկրում պահպանվում էր նույն սանիտարահամաճարակային ռեժիմը․ չենք ունեցել փակ տնտեսություն, չաշխատող տրանսպորտ, կամ մարդկանց սահմանափակում, և դա բերեց նրան, որ բազմաթիվ մարդիկ արդեն վարակվել և լավացել են։

Նախարարը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսը նահանջում է, իսկ ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում առկա վիրուսի մուտացիային, ապա այն ի հայտ է եկել սեպտեմբերին, և միակ տվյալը դրա մասին այն է, որ այն ավելի արագ է տարածվում, բայց չկան տվյալներ հիվանդության ժընթացքի մասին։

«Մենք որոշել ենք սպասել հարցի հստակեցմանը և հապճեպ որոշումներ չընդունել»,- ասել է Թորսյանը։

Խոսելով այն մասին, որ վարակվածների թիվը նվազում է, բայց մահերը՝ ոչ, նախարարը բացատրեց, որ դա պայմանավորված է հիվանդության երկար ընթացքի հետ, այդպիսի հիվանդները վերակենդանացման բաժնում անցկացնում են գրեթե 10 օր, և այսօրվա մահերի թվերը մոտ 15-20 օր առաջվա թվերին է համահունչ․ այդ օրվա վարակվածների 1,5%-ին է հավասար։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
08 Հունիսի 2023
Հայաստանը հավակնում է հյուրընկալել կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը
Բուլղարիան և ԵՄ-ի անդամ չհանդիսացող Հայաստանը դիմել էին գագաթնաժողովը հյուրընկալելու համար, իսկ Ադրբեջանն իր անունը հյուրընկալող երկրների թեկնածուների ցանկում ավելացրել է այս շաբաթ
19:37
06 Հունիսի 2023
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
Բանանը շատ հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով, բանանի կեղևն էլ բուժիչ հատկություններ ունի
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ