418.37
4.78
386.31
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը 4.5 մլն դոլար է հավաքել Հայաստանի գյուղերի և դրանցում ապաստանած արցախցիների համար

18:26
11 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակվող դրամահավաքի ընթացքում հանգանակվել է ավելի քան $4.5 միլիոն գումար։ Դեկտեմբերի 6-ի միջոցառումը փոխարինում էր ՔՈԱՖ-ի ամենամյա գալա երեկոյին, որն ավանդաբար անցկացվում էր Նյու Յորքում։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ 

Գումարը ծառայելու է Հայաստանի 64 գյուղերում կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական հրատապ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև Լոռու մարզում գերժամանակակից ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությանը։ Հավաքված գումարն օգտագործվելու է նաև Արցախից տեղահանված և ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների համար տիպարային տների կառուցման համար։

ՔՈԱՖ-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենն իր ուղերձում ընդգծեց Հայաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում ՔՈԱՖ-ի առաքելությունը հրատապ խնդիրներին ծառայեցնելու անհրաժեշտությունը․ «Ճգնաժամի կառավարումը ՔՈԱՖ-ի ԴՆԹ-ն է։ Այսօր էլ նման հրամայականի առջև ենք կանգնած․ Արցախից տեղահանված 40,000 հայ մնացել է անտուն։ Խնդիրը լուծելու համար մենք պետք է նախորդ տարի հավաքագրված 6 միլիոն դոլարի նշաձողն այս տարի բարձրացնենք 20 միլիոն դոլարի։ Պետք է կացարաններով ապահովենք մարդկանց, որ խուսափենք 1988 թ․ երկրաշարժից հետո վագոն-տնակներում տասնամյակներով ապրողների ճակատագրից»։

Արդեն երկու տասնամյակ է՝ ՔՈԱՖ-ը Հայաստանի գյուղերի զարգացման առաջամարտիկն է, այժմ էլ հանձն է առել փոքր-ինչ թոթափելու Արցախի վրա հարձակման հետևանքով մարդկանց առջև ծառացած խնդիրների բեռը։ ՔՈԱՖ-ը նախատեսում է ժամանակավոր կացարանով ապահովել ու իր ծրագրերի մեջ ներգրավել շուրջ 2000 փախստականի։ Ժամանակավոր կացարաններով ապահովելուց հետո ՔՈԱՖ-ը ձեռնամուխ կլինի մշտական բնակարանով ապահովելլու նրանց, ովքեր չեն կարող վերադառնալ Արցախ։ Այդ մարդկանց համար հասանելի են լինելու ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերը։ 

«Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառումը հեռարձակվել է ԱՄՆ-ի USArmenia և ARTN հեռուստաընկերությունների արբանյակային ալիքներով։ Այն վարում էին Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաընկերության մեկնաբան և հաղորդավաար Արաքսյա Կարապետյանը և ՔՈԱՖ-ի Զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը և համաշխարհային հռչակ վայելող աճուրդավար Գաբրիել Բուտուն։

Երաժշտական ելույթներով ողջունեցին երգչուհի Իվետա Մուկուչյանը և ջութակահար Արա Մալիքյանը՝ դաշնակահար Սերուժ Գրաճյանի նվագակցությամբ։ Դա հարգանքի տուրք էր ՔՈԱՖ-ի համայնքների հերոս զինվորներին, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմում կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանությանը։ Ջութակի և թավջութակի դուետով հանդես եկան նաև հայաստանցի Վիկտորյա և Լիանա Ուլիխանյանները, վոկալային կատարումն էլ ֆրանսաբնակ Հակոբ Ղասաբյանինն էր։

Հատուկ ուղերձով հանդես եկան դերասաններ Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, Շոն Հեյսը, Յուջին Լևին, Դանիել Լևին, Թինա Ֆեյը, Մարկ Գերագոսը, Հովիկ Կեուչկերյանը, Լորի Թաթուլյանը, Քեն Դավիթյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, կատակերգուներ Մարի Բասմաջյանը, Կև Օրկիյանը, դ-ր Էրիկ Իսրայելյանը, Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանական Ադրին Նազարյանը։

«Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառման տեսագրությունը հասանելի է www.coafgives.org կայքում։ Հորդորում ենք աշխարհասփյուռ հայերին դիտել ու խորությամբ ճանաչել ՔՈԱՖ-ի աշխատանքը։ Կազմակերպության նպատակն է հավաքել 5 միլիոն դոլար մինչև տարեվերջ, իսկ 2021 թ․ կեսերին գումարը հասցնել 20 միլիոն դոլարի:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել