ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի կառավարությունն առաջիկա երեքշաբթի որոշում կընդունի աշխատանքային օրերից մեկի տեղափոխման մասին։
Կառավարության որոշման նախագծի համաձայն, առաջարկվում է ապրիլի 2–ի աշխատանքային երկուշաբթիի փոխարեն աշխատանքային հայտարարել շաբաթ օրը` ապրիլի 7–ը։ Դա կապված է Սուրբ Հարության տոնի հետ, որը կնշվի ապրիլի 1–ին և դրան հետևող Մեռելոցի հետ։
Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարում Հինգ տաղավար տոներին հաջորդող Մեռելոցները։
Загружается новость ... "Лево"
Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։
Նախատեսվում է, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր օրը ոչ աշխատանքային է լինելու։
Հաշվի առնելով, որ այս տոները շարժական են, կառավարությունը տարին հինգ անգամ առանձին որոշումներ կընդունի։ -0-