Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
22.04.2017,
13:47
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն (գարուն/ամառ) Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
Թբիլիսիի նորաձևության շաբաթվա 15-րդ սեզոնն անցկացվում է ապրիլի 19-23-ը։ Միջոցառման շրջանակում իրենց հավաքածուները կներկայացնեն վրացի և օտարերկրյա դիզայներներ: Ըստ ավանդույթի, Tbilisi Fashion Week–ը կազմակերպվում է Վրաստանի մայրաքաղաքում տարին երկու անգամ` գարնանը և աշնանը:
Միջոցառման բացումը նվիրված է եղել կինոի և թատրոնի հանրաճանաչ վրացի դերասանուհի Սոֆիկո Չիաուռելիի ծննդյան 80–ամյակին, որն այս տարի նշվում է Վրաստանում:
Սոնա Հակոբյանի «SONČESS» հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 23-ին Թբիլիսիի պատմության թանգարանում:
Սոնա Հակոբյանը դիզայների կարիերան սկսել է 2008 թ.-ին` Երևանի կենտրոնում բացելով սեփական ատելիեն: Իր մոդելներում Սոնան հիմնական շեշտադրում է մտքի և գաղափարի ազատությունը` համադրելով առաջին հայացքից անհամադրելի կտորներն ու ոճերը: -0-