572.46
6.72
486.37
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայ առաքելական եկեղեցին կողմ է Հարության տաճարի փակմանը` ի նշան բողոքի

13:25
26 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քրիստոնեության գլխավոր սրբատեղին` Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը (Սուրբ Հարության տաճարը), կիրակի փակել է իր դռները` ի նշան բողոքի Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխությունների և նոր օրենքի դեմ, որը կարող է թույլ տալ պետությանը եկեղեցուց հողատարածքներ գանձել։

Ողջ աշխարհի քրիստոնյաների գլխավոր սրբատեղիի փակման մասին համատեղ հայտարարության մեջ հայտնել են կաթոլիկ և հունական ուղղափառ համայնքների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, հայտնում է ВВС–ի ռուսական ծառայությունը։

Տաճարն այսօր բաժանված է քրիստոնեական մի քանի դավանանքների` հունական ուղղափառ, կաթոլիկ և հայկական, ինչպես նաև Ղպտի ուղղափառ, սիրիական և եթովպական դավանանքների միջև։

Սակայն օրինագծի կողմնակիցները համարում են, որ եկեղեցիների վախերը հիմնավորված չեն։

Տիրոջ գերեզմանի տաճարը համարվում է քրիստոնյաների ամենասրբազան վայրերից մեկը։ Հավատացյալները հավատում են, որ դրա վայրում հարություն է առել Հիսուս Քրիստոսը։

Տարեկան տաճար են այցելում հարյուր հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ։
Սա առաջին դեպքն է 1900 թվականից, երբ տաճարի դռները փակվում են քաղաքական պատճառներով։

Ինչի՞ց են դժգոհ եկեղեցու առաջնորդները

Անորոշ ժամանակով Տաճարի փակման մասին հայտարարությամբ հանդես են եկել կաթոլիկ և հունական ուղղափառ համայնքների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները։

Հայտարարությունը հրապարակվել է մամուլի ասուլիսի ավարտին, որին մասնակցել են Երուսաղեմի Թեոփիղոս Գ պատրիարքը, Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Հողի պահապան Պատոնը և Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Նուրխան պատրիարք Մանուկյանը։ Նրանք էլ ստորագրել են հայտարարությունը։

Երեք եկեղեցիների առաջնորդների խոսքով, որոշումը կայացվել ի նշան բողոքի «խտրական և ռասայական օրինագծի» դեմ, որն այժմ դիտարկում է Իսրայելի կառավարությունը։

«Գարշելի օրինագիծ է [...], եթե այն հավանության արժանանա, ապա թույլ կտա սեփականազրկել եկեղեցական հողատարածքները։ Դա հիշեցնում է նմանատիպ օրենքները, որոնք եվրոպական Մութ ժամանակներում կիրառվել են հրեաների դեմ»,– Guardian–ը մեջբերում է հիերարքների հայտարարությունը։

Загружается новость ... "Право"

Միևնույն ժամանակ օրինագծի կողմնակիցները պնդում են, որ դրա հիմնական նպատակը նախկին եկեղեցական հողատարածքներում և այսօրվա դրությամբ ձեռնարկատիրական ընկերություններին վաճառված իսրայելացիներին պաշտպանելն է։

Եկեղեցու ներկայացուցիչները դժգոհ են նաև եկեղեցու սեփականության հարկ ներդնելու փորձերից։

Իսրայելի կառավարության արձագանքը

Եկեղեցու առաջնորդների բողոքից հետո իսրայելական կառավարության պրոֆիլային կոմիտեն մեկ շաբաթով հետաձգել է օրինագծի դիտարկումը։

Օրինագծի հեղինակներից մեկը` պատգամավոր Ռեյչել Ազարիան, BBC–ին ասել է. «Ես հասկանում եմ, որ եկեղեցին բախվել է ճնշման հետ, բայց նրանց հողատարածքները նրանցն են մնալու, ոչ ոք չի պատրաստվում դրանք ձեռք տալ»։

Ազարիայի խոսքով, լրացումները վերաբերելու են միայն եկեղեցական այն հողերին, որոնք վերավաճառվել են դևելոփերներին 2010 թվականից հետո։ Թե երբ կբացվեն տաճարի դռները, առայժմ հայտնի չէ։ -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
14 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ն YouTube–յան ալիքում ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը. բաց չթողե′ք, հաստատ ուրախ է լինելու.ՎԻԴԵՈ
21:15
13 Սեպտեմբերի 2021
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը (ՎԻԴԵՈ)
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառում է կատարել․ՎԻԴԵՈ
18:25
13 Սեպտեմբերի 2021
Դիետոլոգը նշել է սուրճի չարաշահման վտանգը
Հայտնի է սուրճի չարաշահման վտանգը
15:38
13 Սեպտեմբերի 2021
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի.ԱՆ–ն պարզաբանում է
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի
14:29
13 Սեպտեմբերի 2021
Դդմի օգտակար հատկությունները
Ներկայացնոմ ենք «ամենաաշնանային» բանջարեղենի օգտակար հատկությունները
19:37
09 Սեպտեմբերի 2021
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
18:25
09 Սեպտեմբերի 2021
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Հաղորդում ենք անթերի տեսք դեմքի մաշկին. աշնանային դիմակ

14:48
09 Սեպտեմբերի 2021
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
10:44
09 Սեպտեմբերի 2021
Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորն աշնան ամենակարևոր մրգերից է: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը
10:05
08 Սեպտեմբերի 2021
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
19:37
07 Սեպտեմբերի 2021
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
10:15
07 Սեպտեմբերի 2021
«Մեր կյանքի իրադարձությունների սխալ մեկնաբանություններն են մեզ դարձնում անհանգիստ». Մանո Գրիգորյան (ՖՈՏՈ)
Դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories-ում․ՖՈՏՈ