«Հավերժ իմ սրտում». Հենրիխ Մխիթարյանը հոր ծննդյան առթիվ մանկության հուզիչ լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոր՝ Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա առթիվ կիսվել է մանկության հուզիչ լուսանկարներով:
Ֆուտբոլիստը հրապարակել է հոր հետ լուսանկրաներ իր Instagram-ի story բաժնում՝ լուսանկարներից մեկին կից գրելով՝ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ (58): Հավերժ իմ սրտում»:
Երեք լուսանկարներում փոքր Հենրիխն է հոր հետ, իսկ լուսանկարներից մեկու Համլետն է լուսանկարված ֆուտբոլ խաղալիս:
Տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը, ով հանդես էր գալիս երևանյան «Արարատ» և ֆրանսիական «Վալանս» ակումբներում, մահացել է ծանր հիվանդությունից 33 տարեկան հասակում, երբ Հենրիխն ընդամենը 6 տարեկան էր: Այնուամենայնիվ, հոր օրինակը և նրա մասն հիշողությունները մեծ դեր են խաղացել այսօր արդեն աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կյանքում: -0-