ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Սրճարանի այցելու Ռի Ֆիլիպսն ապշեցնող տեսանյութ է նկարել, որում երևում է, թե ինչպես է հավի հում կտորը բառացիորեն փախնում ափսեի վրայից` սարսափեցնելով այցելուներին, գրում է
life.ru–ն` հղում անելով Daily Star–ին։
Տղամարդը կիսվել է այդ տեսանյութով սոցցանցերում, և այն շատ արագ վիրուսային է դարձել։ Երկու շաբաթ անց այն արդեն երեք միլիոն դիտում է հավաքել` բազմաթիվ վախեցած մեկնաբանություններով։
Այսպես, օգտատերերից մեկը, տպավորված հարություն արած հավի տեսքով, գրել է. «Եթե իմ ուտելիքը հեռանում է, ապա ես էլ եմ վեր կենում և հեռանում», մեկ այլ տղամարդ ասել է, որ զարմանալի ոչինչ չկա` «Սա կեղծարարություն չէ։ Սա տեղի է ունենում ծովամթերքի կամ գոչտի թաթերի հետ, եթե դրանց վրա աղ կամ սոուս ես ցանում։ Դա պարզապես ակտիվացնում է մկանները»։
Իրականում, ինչպես նշում է պարբերականը, ամեն ինչ ավելի քան հասկանալի է։ Մսի վախեցնող շարժումները կապված էին դեռևս չմեռած նյարդային վերջավորություններով։ Հավանաբար, հավիկն իսկապես շատ թարմ է եղել։ -0-