535.72
6.4
478.11
+5
Եղանակը Երևանում
Հայ

Համի տոն Ախթալայում. Հայաստանում մեծ շուքով անցկացվեց Խորովածի փառատոնը

23:43
25 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խորովածի ավանդական 8–րդ փառատոնը շաբաթ օրն անցկացվեց Լոռու մարզի Ախթալա քաղաքում։

Փառատոնի շրջանակում գործում էր շուրջ 30 տաղավար։ Խորովածի տոնին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ։

Фестиваль шашлыка

Այս տարի փառատոնն աննախադեպ էր ինչպես մասնակիցների, այնպես էլ հյուրերի թվով։ Փառատոնի շրջանակում կազմակերպվեց հագեցած և հետաքրքիր ծրագիր։ Անուշաբույր խորովածի համտեսն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ` երիտասարդ ռոք երաժիշտների կատարմամբ։ Իսկ միջոցառման ամենասպասված պահը հաղթողների պարգևատրման արարողությունն էր։ Մրցույթի մասնակիցները պայքարում էին երեք անվանակարգերում` «Լավագույն արտաքին տեսք», «Լավագույն գաղափար» և «Լավագույն համ»։

«Լավագույն տեսք» անվանակարգում հաղթեց «Արևելյան խոհանոց» ռեստորանը, «Լավագույն գաղափար» անվանակարգում` «Գարեջրի ակադեմիա»–ն, «Լավագույն համ» անվանակարգում` «Թոնրաշխարհ» ռեստորանը։ Փառատոնի գրան–պրիին արժանացավ «Ծիրանի» ռեստորանը։

Ախթալա. Խորովածի համաշխարհային մայրաքաղաք

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի խոսքով` փառատոնի կազմակերպումը մեծ աշխատանք պահանջեց։

Фестиваль шашлыка

«Այդուհանդերձ, թիմի ձևավորման ժամանակ որևէ դժվարություն չառաջացավ, քանի որ այս հարցում մեծապես աջակցեց Ախթալայի քաղաքապետարանն ու մարզպետարանը, ինչպես նաև այլ կազմակերպություններ», – ավելացրեց Մամուլյանը։

Նա հիշեցրեց, որ միջոցառումն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 25–ամյակին։
«Փառատոնին մասնակցեց նաև հայտնի հայ բարերար Միքայել Արամյանցի ծոռը։ Արամյանցի տանն է ստորագրվել Առաջին հանրապետության անկախության հռչակագիրը (1918-1920)։ Պարոն Ջանոևը հանձնեց փառատոնի հաղթողների մրցանակները», – նշեց Մամուլյանը։

Фестиваль шашлыка

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն իր հերթին նշեց, որ դեռ 2012 թ.–ին Արամյանցի թոռանը շնորհվել է քաղաքի «Պատվավոր քաղաքացու» կոչումը։

«Ինչպես գիտեք, Ախթալայում է գտնվում Արամյանցի տունը, այդ պատճառով մենք աշխատում ենք, որպեսզի այն գտնվի պետության պահպանության ներքո` հաշվի առնելով շինության վատ վիճակը», – ընդգծեց Խաչիկյանը։
Խոսելով փառատոնի մասին` նա նշեց, որ միջոցառման շնորհիվ աշխարհում ճանաչելի է դառնում ինչպես Ախթալան, այնպես էլ ողջ աշխարհը։

Արամյանցի ծոռը հիացած է փառատոնով

Այս տարի Հայաստանի ամենահամեղ փառատոններից մեկը այցելել է Լոնդոնում բնակվող, հանրաճանաչ հայ բարեգործ Միքայել Արամյանցի ծոռը՝ Ալեքսանդր Ջանոևը, ով տպավորված էր միջոցառման կազմակերպմամբ:
«Ես մինչ այս էլ եմ եղել Ախթալայում, և ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը, իսկ փառատոնն իսկապես
ֆանտաստիկ է: Այստեղ այնքան մարդ կա... Միջոցառումը շատ բարձր մակարդակի վրա է կազմակերպված: Ինձ նաև դուր է գալիս փառատոնին կենդանի երաժշտության գաղափարը», - նշեց Ջանոևը:

Фестиваль шашлыка

Նա ավելացրեց, որ Ախթալայի բնակիչները շատ ընկերասեր են: «Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը: Բոլորը, ում այսօր հանդիպել եմ, շատ հյուրասեր էին և բարի», - ավելացրեց Ջանոևը:

Ո՞ւմ խորովածն է ավելի համեղ

Գայանե Մանուկյանը՝ փառատոնի մասնակիցներից մեկը, ով ներկայացնում է տեղական «Նուռ-նռենի» կազմակերպությունը, նշեց, որ փառատոնին իրենք ներկայացնում են քյաբաբի, խորովածի և թոնրի լավաշի տեսակներ:

«Առաջին անգամը չէ, որ մասնակցում ենք փառատոնին, մեր ընկերությունը ներառված է Երիտասարդ կանանց միությունում, որն արդեն մի քանի տարի է մասնակցում է միջոցառմանը: Իսկ նախորդ տարի մենք ճանաչվել էին փառատոնի հաղթող:, - ասաց Մանուկյանը:

Фестиваль шашлыка

Միաժամանակ, երևանյան «Արևելյան խոհանոց» ռեստրոնաը ներկայացնող շեֆ խոհարար Սամվել Ասլանյանը նշեց, որ իրենք խորովածը պատրաստելիս արևելյան համեմունքներ են օգտագործում՝ փորձելով ուտեստը համեղ գլուխգործոց դարձնել:

«Ինչպես տեսնում եք, մեր տաղավարը յուրահատուկ պահանջարկ է վայելում, և մարդիկ իսկապես գոհ են մնում», - նշեց Ասլանյանը:

Աշխարհի ամենահամեղ փառատոնը

Միջոցառման հյուրերը, իրենց տպավորությունները ներկայացնելիս, մատնանշում էին յուրահատուկ մթնոլորտը և ոգին, որ տիրում էր Ախթալայի վանատան տարածքում, որի շուրջն էլ կազմակերպվել էր փառատոնը և որտեղ ծածանվում էր Հայաստանի մեծ եռագույնը:

Фестиваль шашлыка

Ինչպես նշեց փառատոնի հյուրերից մեկը՝ Ախթալայի բնակիչ Հասմիկը, նա տպավորված է միջոցառման մեծությամբ: «Ես առաջին տարին չէ, որ մասնակցում եմ միջոցառմանը, սակայն ամեն անգամ այն մեզ նորանոր անակնկալներ է պարգևում: Էլ չեմ ասում խորովածի մասին, որը ամեն տարի ավելի համեղ է դառնում: Բացի այդ, միջոցառումը օգնում է մեզ կտրվել առօրյա հոգսերից, շփվել և վայելել կյանքը», - նշեց Հասմիկը:

Фестиваль шашлыка

Փառատոնի մեկ այլ հյուր, ով եկել է Արարատ քաղաքից՝ Աննա Պողոսյանը, իր տպավորությունները ներկայացնելիս, նշեց, որ փառատոնն իսկապես կարելի է հաջողված համարել: «Սա հիանալի առիթ է Սփյուռքին և ողջ աշխարհին ներկայանալու համար՝ ցույց տալով, թե որքան համեղ են պատրաստում Հայաստանում», - նշեց աղջիկը: -0-
Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:17
24 Նոյեմբերի 2021
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
18:59
23 Նոյեմբերի 2021
5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
Ներկայացնում ենք 5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
14:27
23 Նոյեմբերի 2021
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
12:26
23 Նոյեմբերի 2021
Ինչու՞ է վտանգավոր լոլիկի և սմբուկի հաճախակի օգտագործումը
Ինչու՞ է  վտանգավոր լոլիկի և սմբուկի հաճախակի օգտագործումը
16:57
22 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսային թոքաբորբի 90%–ի դեպքում հակաբիոտիկն արդյունավետ չէ.փորձագետները նշել են հակաբիոտիկների չարաշահման վտանգները
Կորոնավիրուսային թոքաբորբի 90%–ի դեպքում հակաբիոտիկն արդյունավետ չէ.փորձագետները նշել են հակաբիոտիկների չարաշահման վտանգները
23:46
19 Նոյեմբերի 2021
Հիմա Սերյոգան ինձ տանում է ձեռքերի վրա. Գոհար Ավետիսյանի գեղեցիկ լուսանկարները Դուբայից (ՖՈՏՈ)
Գոհար Ավետիսյանն այս օրերին ամուսնու հետ Դուբայում է և նոր  լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Սերգեյի հետ.ՖՈՏՈ
19:37
19 Նոյեմբերի 2021
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ.փորձագետները նշել են, թե որ դեպքում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ.փորձագետները նշել են, թե որ դեպքում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
13:57
17 Նոյեմբերի 2021
Հղիության ընթացքում Covid-19-ով վարակվելը մեծացնում է վաղաժամ ծննդաբերելու հավանականությունը.բժիշկ
Հայ բժիշկը հայտնել է, որ հղիության ընթացքում կորոնավիրուսով վարակվելը 3-5 անգամ մեծացնում է բարդությունների հավանականությունը
12:03
16 Նոյեմբերի 2021
Մեղրն ու կաթը կարող են վտանգավոր լինել մրսածության ժամանակ
Տաք կաթը մեղրով մրսածության դեմ ամենահայտնի «ժողովրդական բաղադրատոմսերից է»։ Սակայն բժիշկները նշում են, որ տատիկի այս բաղադրատոմսը, որով բուժվել են միգուցե բազմաթիվ սերունդներ, ամենևին էլ անվտանգ չէ
19:37
13 Նոյեմբերի 2021
Գեղեցկության մրցույթ, գեղեցկության չափանի՞շ, թե ... մրցույթներին մասնակցած հայուհիները կիսվում են իրենց տպավորություններով (ՖՈՏՈ)
Զրուցել ենք տարբեր տարիներին գեղեցկության մրցույթների մասնակցած հայուհիների հետ՝ հասկանալու, թե ինչու են մասնակցել այդ մրցույթներին, և որոնք են գեղեցիկի ընկալման իրենց չափանիշներն ու պատկերացումները.ՖՈՏՈ
11:41
12 Նոյեմբերի 2021
Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է կենսաբանական ակտիվ հավելում կորոնավիրուսի դեմ
Կենսաբանական ակտիվ հավելումը 16 անգամ նվազեցնում է կորոնավիրուսի կոնցենտրացիան
10:15
11 Նոյեմբերի 2021
Առաջին հայկական ռոբոտը` Ռոբինը, ճանաչվել է 2021թ.–ի լավագույն նորարարություններից մեկը TIME հեղինակավոր ամսագրի կողմից
TIME ամսագրի հերթական համարը նվիրված է 2021թ.–ի 100 լավագույն նորարրություններին, և Ռոբին ռոբոտին հոդվածում անվանել են «հոգատար ընկեր»