ԵՐԵՎՍՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով անցնողը կալանավորվել է հայ իրավապահ մարմինների կողմից, ասաց Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
«Բելյանկինի սպանության գործով անցնող տղամարդը կալանավորվել է 40 օրով։ Գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել ռուս գործընկերներին քրեական գործի նյութերը ստանալու համար, որպեսզի սկսի քրեական հետապնդման գործընթացը»,–
ՏԱՍՍին է հայտնել գերատեսչության մամուլի քարտուղարը։
Ավելի ուշ իրավապահ մարմիններում առկա աղբյուրը ՏԱՍՍ–ին հայտնել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները կալանավորել են Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանի «Beer House» բարի տիրոջը` Գրիգոր Օհանյանին։
«Հայաստանում կալանավորվել է Գրիգոր Օհանյանը`«Beer House» բարի սեփականատերը։ Դա այնտեղ է, որտեղ սկսվել է երկու այցելուների ծեծը, որոնց որոշել էր բաժանել Նիկիտա Բելյանկինը»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Մեկ այլ աղբյուրի տվյալներով, Օհանյանը թաքնվել է քննությունից և լքել է Ռուսաստանը միջադեպի հաջորդ օրը։
Նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը փորձել է բաժանել Կրասնոգորսկի շրջանի Նովոտուշինի փողոցի սրճարանի մոտ վիճող մարդկանց հունիսի 2–ի լույս գիշերը։ Կռվի մեջ Բելյանկինը սպանվել է, ևս մեկ տղամարդ վնասվածքներ է ստացել։
Ավելի վաղ կալանավորվել են քրեական գործի ինը մասնակիցներ` ՌԴ գործազուրկ քաղաքացի Սերգեյ Խոջանյանը, ՌԴ քաղաքացիներ Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը և Սուրեն Մարկոսյանը և Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Վարդանյանները և Սահակ Սահակյանը։ -0-