ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Բրատսկ քաղաքում շտապօգնության բուժակը չի կարողացել ինքնուրույն ախտորոշում դնել հիվանդացած նորածնին և սկսել է պատասխանը փնտրել համացնացում: Երեխայի մոր նկարահանած տեսանյութը հրապարակվել է «Վեստի/Բրատսկ»-ի Instagram-յան էջում, հաղորդում է lenta.ru–ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է շտապօգնության համազգեստով կինը հեռախոսը ձեռքին նստած երեխայի առջև կարդում ակնաբույժների մեկնաբանությունները և դժվարությամբ արտասանում է «սուկրովիցա» (արյունաջուր) բառը: Հավանաբար նա բժշկական ինտերնետ ֆորում է դիտում, որտեղ հիվանդները նկարագրում են իրենց ախտանիշները և հարցեր են տալիս:
Նյութում չի նշվում, թե երբ է կատարվել տեսագրությունը և ինչ ավարտ է ունեցել պատմությունը։–0–
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր