Google Play-ի և AppStore-ի հավելվածներում հայտնաբերվել է վիրուս, որը գողանում է օգտատիրոջ տվյալները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Կասպերսկու լաբորատորիան» գտել է տրոյան, որը գողանում է տվյալներ վարակված հեռախոսների լուսանկարներից, հաղորդում է Arka Telecom հեռահաղորդակցական պորտալը՝ հղում անելով «Վեդոմոստի»-ին։
Նրա խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է ինչպես AppStore-ում, այնպես էլ Google Play-ում 20 կեղծ մեսենջերի հավելվածներում, արհեստական ինտելեկտի օգնականներում, սննդի առաքման և կրիպտոբորսայի հասանելիություն ապահովող հավելվածներում։ Սա վնասակար ծրագրի ինտեգրման առաջին հայտնի դեպքն է, որը գողանում է օգտատիրոջ տվյալները պաշտոնական AppStore–ի հավելվածներում, նշել է «Կասպերսկու լաբորատորիան»:
Սա ոչնչացնում է կարծրատիպերն այն մասին, որ iOS-ի համար վնասակար հավելվածներ գոյություն չունեն, ասել է ընկերության կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Կալինինը։
Ըստ «Կասպերսկու լաբորատորիա»-ի, Google Play-ից վնասակար ծրագրերը ներբեռնվել են ավելի քան 242 000 անգամ: