Գիտնականները պարզել են, թե ինչպես է պետք սնվել` ավելի երկար ապրելու համար

11.08.2019, 16:49
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը սննդակարգի օգնությամբ:
Գիտնականները պարզել են, թե ինչպես է պետք սնվել` ավելի երկար ապրելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը սննդակարգի օգնությամբ: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով CNN-ին:

Հաղորդվում է, որ նրանք գիտափորձ են անցկացրել 12 հազար մարդու մասնակցությամբ: Փորձը սկսվել է 1987 թվականից:

Загружается новость ... "Право"

Գիտնականները պարզել են, որ լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկը կարելի է նվազեցնել 25 տոկոսով, եթե սննդակարգում գերակշռեն բուսական սնունդը, այդ թվում` բանջարեղենը, ընկուզեղենը, մրգերը:

Միաժամանակ, գիտնականները պարզաբանում են, որ կենդանական ծագման մթերք օգտագործելու հարցում սահմանափակելու կարիք չկա: -0-