ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Շվեդ գիտնականները պարզել են, որ շների տերերն ավելի պակաս են հակված սիրտ-անոթային հիվանդությունների և ավելի ամուր հոգեկան առողջություն ունեն: Այդ մասին գրում է Svenska Dagbladet թերթը, հայտնում է
ՏԱՍՍ-ը:
Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել շուն չունեցող և ունեցող մարդկանց առողջական վիճակի միջև: Մասնակիցների տարիքը 40-80 տարեկան է:
«Արդյունքները ցույց են տվել, որ շան միայնակ տիրոջ վաղաժամ մահվան ռիսկը նվացում է 33 տոկոսով, իսկ ինֆարկտի ռիսկը` 11 տոկոսով»,- պարբերականը մեջբերում է Ուպսալայի համալսարանի գիտաշխատող Մվենիա Մուբանգայի խոսքը:
Գիտնականները կարծում են, որ դա կապված է շուն պահողների ավելի բարձր ակտիվության, ինչպես նաև նրա հետ, որն նրանք ավելի շատ են շփվում զանազան բակտերիաների հետ, որոնց հետ մարդկային օրգանիզմը սովորաբար չի բախվում: Դա իր հերթին պաշտպանում է տարբեր հիվանդություններից: -0-