ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում հայտնաբերվել է միջնադարյան գինու հնձան, Facebook-ի իր էջում գրել է Վայքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի գլխավոր մենեջեր Արգիշտի Միքայելյանը։
Նրա գրառման համաձայն, գտածոն հայտնաբերվել է դպրոցի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս։
Պեղումային աշխատանքները հանձնարարվել են հնագետ պատմաբան, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանին:
«Սույն փաստը ևս վկայում է, որ Վայոց ձոր մարզը դեռ հնուց եղել է գինեգործական տարածք և այն որպես մշակույթ պահպանվում և զարգանում է այստեղ»,– գրել է Միքայելյանը։ -0-
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին