422.29
4.1
397.71
+14
Եղանակը Երևանում
Հայ

Գերմանիայի բունդեսթագի պատգամավորը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ–ն

15:53
05 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ն սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար, այդ իսկ պատճառով դաշինքն անհրաժեշտ է լուծարել։ Այդ մասին գրել է բունդեսթագի Ձախ կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյը Die Freiheitsliebe հոդվածում, հայտնում է lenta.ru–ն։

Այդ կապակցությամբ կազմակերպության 70–ամյակը տոնի առիթ չէ, այլ հնարավորություն վերլուծելու կատարվողը, «քանի դեռ շատ ուշ չէ», գրել է խորհրդարանականը։

Նրա կարծիքով, դաշինքի զորքերի ծախսերը և զինումը, որոնք արդարացվում են Ռուսաստանի և Չինաստանի օժանդակութւյամբ, իրականում չափազանց մեծ են և համաչափ չեն այդ երկրների ուժերի հետ։

Բացի այդ, ՆԱՏՕ–ն վերջին տասնամյակներին ցույց է տվել իր իրական դեմքը` հարձակվելով Հարավսլավիայի վրա, մտնելով Աֆղանստան և մասնակցելով բազմաթիվ այլ հակամարտությունների, ասել է նա։

Նոյը նշում է, որ իմպերիալիստական նկրտումները և գերազանցությունը կորցնելու վախը մղում են դաշինքը նոր առճակատումների, և դրան պետք է վերջ դնել։ «Այդ կապակցությամբ Ձախ կուսակցությունը կոչ է անում դուրս գալ Գերմանիային ՆԱՏՕ–ի կառույցներից, դաշինքի լուծարմանը և դրա փոխարինմանը Ռուսաստանի մասնակցությամբ անվտանգության հավաքական համակարգով, որը գլխավոր նպատակ կհռչակի զինաթափումը»,– ասվում է հոդվածում։

Ավելի վաղ ՆԱՏՕ–ի պաշտպանական քոլեջը պատմել է ռազմական դաշինքի երեք տարբերակների մասին։ Դրանցից յուրաքանչյուրում Ռուսաստանը հակառակորդ է անվանվում։

Մարտին գերմանական ԶԼՄ–ները պատմել են դաշինքում առկա ճգնաժամի մասին։ Նշվում է, որ կազմակերպության անդամների միջև բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, իսկ Գերմանիան մեղադրում են ժլատության և ֆինանսական խոստումների չկատարման մեջ, ինչն արդյունքում քայքայում է ռազմական դաշինքը։

Ապրիլի 4–ին լրացել է ՆԱՏՕ–ի ստեղծման 70 տարին։ Հյուսիսատլանտյան դաշինքը ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4–ին։
Դրա գլխավոր դրույթը հինգերորդ հոդվածն է, որի համաձայն, Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի մեկ կամ մի քանի երկրների վրա հարձակումը կնշանակի հարձակում նրանց վրա ընդհանուր առմամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ