Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսների համար եղանակի մասին լուր ունի

27.03.2020, 12:45
Կլինի՞, արդյոք, ցրտհարություն․ Սուրենյանը գրել է առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսների համար եղանակի մասին լուր ունի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով գյուղատնտեսներին։

Ըստ գրառման՝ մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանկ, որոշակի դադարներով անձրևներ կտեղան։

«Եվ ամենակարևորը, ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա այս պահին չենք տեսնում։

Պլանավորեք ձեր աշխատանքը ըստ եղանակի»,- գրել է Սուրենյանը։-0-