Ֆրանսիայում դատարանը գործատուին պարտավորեցրել է 50 հազ. եվրո վճարել աշխատողին «ձանձրալի աշխատանքի համար»

12.06.2020, 18:55
Ֆրանսիայում դատարանը գործատուին պարտավորեցրել է 50 հազ. եվրո վճարել աշխատողին «ձանձրալի աշխատանքի համար»
Ֆրանսիայում դատարանը գործատուին պարտավորեցրել է 50 հազ. եվրո վճարել աշխատողին «ձանձրալի աշխատանքի համար»

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Interparfums» օծանելիքի ընկերության նախկին աշխատակիցը դատարանի միջոցով գործատուից 50 հազար եվրո է վերցրել, այն բանի համար, որ աշխատավայրում ձանձրացել է: Սա առաջին դեպքն է ֆրանսիական դատական պրակտիկայում, հայտնում է fontanka.ru-ն՝ հղում անելով «Le Figaro»-ին։

Դատարանը համարել է, որ ծանրաբեռնվածության բացակայությունը և դրա պատճառով առաջացած ձանձրույթը բացասաբար են անդրադարձել «աշխատողի հոգեբանական և ֆիզիկական վիճակի վրա»: 

Загружается новость ... "Лево"
Պատմությունը սկսվել է վեց տարի առաջ, երբ «Interparfums»- ի աշխատակիցը, մեքենա վարելիս, էպիլեպսիայի նոպա է ունեցել: Դրանից հետո նա զբաղվել է բուժմամբ, և վեց ամիս անց ընկերությունը աշխատանքից բացակայելու պատճառով աշխատանքից հեռացրել է նրան: Սակայն տուժած աշխատակիցը որոշել է, որ իր նոպան կապված է աշխատանքային պայմանների հետ: Խնդիրը, նրա կարծիքով, եղել է այն, որ նրան ավելի ու ավելի քիչ խնդիրներ են տրվել, ընդ որում՝ դրանք եղել են շատ պարզ և չեն համապատասխանել իր որակավորմանը: Աշխատանքի ժամանակ նա իրեն «ընկճված» է զգացել: Դեռևս 2018-ին Փարիզի կոնֆլիկտային-աշխատանքային հանձնաժողովը սկսել է նրա կողմը պահել. այնտեղ համարել են, որ գործատուն «հոգեբանական հետապնդում» է իրականացրել է աշխատողի նկատմամբ, ինչը հանգեցրել է նրա առողջության վատթարացմանը:-0-