ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Փարիզի բնակիչ, 44-ամյա ֆրանսիացի Ֆրեդերիկ Դեզնարդը դատի է տվել իր նախկին գործատուին և պահանջել բարոյական վնասի դիմաց 360 հազար եվրոյի չափով փոխհատուցում` ձանձրալի աշխատանքի համար, գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Telegraph-ին։
«Ես դեպրեսիայի մեջ էի հայտնվել, ամաչում էի, որ ինձ վարձատրում են, իսկ ես ոչինչ չեմ անում», - հայտարարել է ֆրանսիացին:
Պարբերականի տվյալներով, տղամարդն աշխատում էր Interparfum օծանելիքի հեղինակավոր ընկերությունում:
Դեզնարդը հայտարարել է, որ Interparfum-ի ղեկավարությունը զրկել էր նրան իրական կառավարչական դերից և չորս տարվա ընթացքում ստիպում էր իրականացնել ձանձրալի և միապաղաղ առաջադրանքներ, որոնց պատճառով նա այժմ առողջական մի շարք խնդիրներ ունի:
«Էպիլեպսիա, խոցեր, քնի խանգարում և լուրջ դեպրեսիա», - թվարկել է նա: Իր աշխատանքային գործունեությունը տղամարդը նկարագրել է որպես «անկում դեպի դժոխք» և գործատուից պատճառած վնասի և աշխատանքային առաջխաղացման հնարավորությունները բաց թողելու դիմաց փոխհատուցում է պահանջել:
Ձանձրալի աշխտանաքի գործը քննելու է աշխատանքային վեճերի դատարանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում