Ֆրանսիան օրթոպեդիկ վիրաբույժներ և բժշկական սարքավորումներ կուղարկի Հայաստանին օգնելու համար

07.11.2020, 22:19
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանի առողջապահական համակարգին
Ֆրանսիան օրթոպեդիկ վիրաբույժներ և բժշկական սարքավորումներ կուղարկի Հայաստանին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանի առողջապահական համակարգին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Загружается новость ... "Лево"
Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիայից  կժամանեն օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, ինչպես նաև կուղարկվի բժշկական սարքավորումներ և դեղորայք:

«Այդ օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այդ օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությանը»,- գրել է Լաքոտը:-0-