531.95
7.48
476.32
+10
Եղանակը Երևանում
Հայ

Forbes-ն ընդգրկել է Դիլիջանի դպրոցը ռուս միլիարդատերերի ստեղծած կրթական կենտրոնների հնգյակում

19:09
25 Հունվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Forbes հեղինակավոր պարբերականը Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan college) ընդգրկել է ռուսաստանյան միլիարդատերերի և նրանց աջակցությամբ ստեղծած կրթական ամենավարկանշային կենտրոնների հնգյակում։

«Միջազգային դպրոցը Ռուբեն Վարդանյանն իր կնոջ հետ բացել է 2014 թվականին։ Dilijan–ը տաղանդավոր երեխաների դպրոց–պանսիոն է։ Գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և ընդգրկված է United World College տղանդավոր երեխաների միջազգային դպրոցների ցանցում»,– ասվում է ֆինանսական պարբերականի հոդվածում։

Դպրոց–պանսիոնը մարդասերներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գործընկերների համատեղ նախագիծ է։ Դպրոցի ճարտարապետական հայեցակարգը մշակել է բրիտանական Tim Flynn Architects բյուրոն։ Նախագծի առաջխաղացումն իրականացնում է RD Group միջազգային հոլդինգը։

UWC Dilijan College–ը 2015 թվականին պարգևատրվել է IGRA Green Roof Leadership Awards մրցանակով «Թրենդ թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և ճանաչվել է International Property Awards–ի եվրոպական փուլի հաղթող Public Services Development անվանակարգում։ Բացի այդ, UWC Dilijan College–ն ԱՊՀ տարածքում կրթական միակ հաստատությունն է, որը հավաստագրված է BREEAM էկոլոգիական շինարարության չափանիշներով։

Պարբերականի թոփ–ցանկում են նաև` միլիարդատեր Վադիմ Մոշկովիչի «Լետովո» դպրոցը, Ելենա Բատուրինայի «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան», ինչպես նաև «Սիրիուս» կրթական կենտրոնը, որի հիմնադիրը Սերգեյ Ռոլդուգինի հիմնած «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամն է։

Վարկանշում ներկայացված է նաև ռուսաստանցի միլիարդատեր Զիյաուդին Մագոմեդովի «Փերի» բարեգործական հիմնադրամը։ 2017 թվականի սկզբին հիմնադրամի օժանդակությամբ կկառուցվի «Պերիմետր» կրթական կենտրոնը Մախաչկալայում։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
21 Հոկտեմբերի 2019
ՀՀ ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայդես է եկել հայտարարությամբ
17:21
21 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության բաժին:
14:48
21 Հոկտեմբերի 2019
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո:
21:15
20 Հոկտեմբերի 2019
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները։
20:27
20 Հոկտեմբերի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
11:00
20 Հոկտեմբերի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
20:21
19 Հոկտեմբերի 2019
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար։
19:29
19 Հոկտեմբերի 2019
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները։
18:55
19 Հոկտեմբերի 2019
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։
17:21
19 Հոկտեմբերի 2019
Սուրճը կարող է հանգեցնել վիժման.գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է հանգեցնել վիժման։