ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Facebook–ում ակտիվացել է «Ես անվտանգության մեջ եմ» կոճակ է ակտիվացրել Սանկտ Պետերբուրգի բնակիչների համար։
Պայթյուններ են որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյում. կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ողբերգության շրջանում գտնվող օգտատերերին հարց կտրվի, թե, արդյո՞ք, նրանց հետ ամեն ինչ կարգին է։ Պատասխանը հրապարակվում է օգտատիրոջ էջում և երևում է բոլոր ընկերներին։
Նախնական տվյալներով, մետրոյի «կապույտ» ճյուղի վրա` «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի 10 մարդ, 30–ը վիրավորվել են։ -0-