ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը` ավելացնելով հաղորդագրությունների ռեակցիաների և օգտատերերին նշելու հնարավորությունը։ Այդ նորամուծությունները կհայտնվեն Facebook Messenger–ում iOS և Android հարթակներում առաջիկա օրերին, հայտնում է iguides.ru–ն, գրում է
telecom.arka.am հեռահաղորդակցային պորտալը։
Որևո հաղորդագրությանը ռեակցիա ավելացնելու համար պետք է սեղմել դրա վրա, պահել մատը, այնուհետև ընտրել ձեր վերաբերմունքին համապատասխանող էմոտիկոն։ Ռեակցիաների ընտրությունը մեծ չէ` ընդամենը յոթ սմայլ (շատ եմ հավանում, ծիծաղ, զարմանք, տխրություն, զայրույթ, լավ, վատ)։
Facebook Messenger–ում հայտնվել է նաև օգտատերերին @ սիմվոլի օգնությամբ նշելու հնարավորությունը։ Չատում հիշատակվող զրուցակիցներն իրազեկում կստանան այն մասին, որ խոսքն իրենց մասին է, կամ ինչ–որ մեկը սպասում է նրանց պատասխանին։
Նմանատիպ նշումներ կան արդեն մի քանի մեսենջերներում (օրինակ, Telegram–ում) և ինտերնետ նախագծերի վրա կորպորատիվ աշխատանքների համար նախատեսված Slack ծառայությունում, իսկ հաղորդագրությունների նկատմամբ ռեակցիաները, ամենայն հավանականությամբ, Facebook–ի հեղինակայինն է։ --0--