Facebook–ը նույնքան վտանգավոր թմրամիջոց է, որքան հերոինը. գիտնականներ
10.01.2019,
20:50
Սոցցանցերի օգտատերերը, ինչպես և թմրամոլները, ուժեղ կախվածություն ունեն:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բանն այն է, որ սոցցանցերի օգտատերերը, ինչպես և թմրամոլները, ուժեղ կախվածություն ունեն, բայց շարունակում են օգտագործել թմրանյութը։
Ամերիկացի գիտնականները համեմատել են սոցցանցերից կախվածություն ունեցողներին հերոինամոլների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Behaviour Addictions ամսագրում, հայտնում է life.ru–ն` հղում անելով Bloomberg–ին։
Սոցցանցերից կախվածություն ունեցող մարդկանց ուսումնասիրությամբ են սկսել զբաղվել Միչիգանի համալսարանի գիտնականները։ Առաջատար հետազոտող դոկտոր Դար Մեշիի խոսքով, աշխարհում մարդկանց մոտ մեկ երրորդն օգտագործում է սոցցանցեր, ընդ որում` նրանց զգալի մասն ունի ծանր կախվածության հատկանիշներ։ Գիտափորձի ժամանակ դոկտորը 71 մասնակցի առաջարկել է չափել Facebook–ից կախվածության իրենց աստիճանը։
Պարզվել է, որ գիտափորձի մասնակիցների մեծ մասի մոտ հոգեկան խանգարումների հատկանիշներ են ի հայտ եկել։ Հոգեբույժները համեմատել են դրանք թմրանյութերի կախվածության հետ։ «Թմրամոլները, որպես կանոն, չեն սովորում սեփական սխալների վրա, գիտեն ծանր հետևանքների մասին, բայց, միևնույն է, շարունակում են ընդունել թմրանյութեր։ Այս իմաստով նրանք և օգտատերերը նմանություն ունեն»,– ասել է դոկտոր Մեշին։ -0-