ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում նախազգուշացրել է օգտատերերին հաքերային նոր խաբեության մասին:
Փորձագետը նշել է, որ նոր հարձակումն իրենից ներկայացնում է իբր Facebook-ից ստացվող հաղորդագրություն, որում նշվում է, որ օգտատիրոջ էջը շուտով կփակվի:
Մարտիրոսյանը կոչ է անում չսեղմել այդ հաղորդագրությունների վրա, քանի որ դրանք Facebook-ից չեն և ուղարկվում են հաքերների կողմից` օգտատիրոջ գաղտնաբառը գողանալու նպատակով:
Ընդ որում, Մարտիրոսյանը հորդորում է երբեք չգրանցել գաղտնաբառը Facebook-ում, նույնիսկ եթե դա հենց կայքն է պահանջում, քանի որ, իրականում, դա հաքերային հնարք է: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում