416.92
4.78
387.22
+23
Եղանակը Երևանում
Հայ

Faceboօk-ը ոչնչացրել է Ալիևի «Մեկնաբանությունների գործարանը»` ջնջելով ավելի քան 8 հազար էջ Facebook-ում և Instagram–ում

20:06
09 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Facebook- ը «մաքրել է» ադրբեջանցի օգտատերերին. ջնջվել է 598 օգտահաշիվ, Instagram-ի 7 906 էջ և 447 օգտահաշիվ: Այս մասին նշվում Facebook-ի անվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյխերի՝ համակարգված սխալ օգտահաշիվների վերացման վերաբերյալ հաշվետվության մեջ։

Facebook- ը թարմացված տեղեկատվություն է տրամադրել հարկադիր կատարման գործողության վերաբերյալ, որը ձեռնարկել է որոշ օգտահաշիվների համաձայնեցված ոչ չշգրիտ գործողությունները վերացնելու համար:

Յուրաքանչյուր դեպքում, այս գործունեության ետևում կանգնած մարդիկ խորհրդակցել են միմյանց հետ և որպես գործողությունների կենտրոնական մաս օգտագործել են կեղծ օգտահաշիվներ և անձանց՝ իրենց վարքի վերաբերյալ մարդկանց մոլորության մեջ գցելու համար: Ընկերությունը շեշտել է, որ այս գործառնությունների հետաքննության և ջնջման ընթացքում շեշտը դրվում է վարքագծի վրա, այլ ոչ թե բովանդակության, անկախ նրանից` դրանք օտարերկրյա են, թե ներքին, և անկախ նրանից, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ են նրանք հրապարակում:

Միաժամանակ, Facebook-ը նշել է մի քանի միտումներ, մասնավորապես այն, որ այսօրվա մեր բաժանած ցանցերի կեսից ավելին ուղղված են իրենց երկրների ներքին լսարաններին, և նրանցից շատերը կապված են եղել ԱՄՆ-ի, Մյանմայի Ռուսաստանի, Նիգերիայի, Ֆիլիպինների և Ադրբեջանի քաղաքականապես անձանց հետ փոխկապակցված, առանձին խմբերի և անհատների հետ:

«Վերջին երեք տարիների ընթացքում մենք դիտարկել և գործողություններ ենք իրականացրել աշխարհի ներքաղաքական սուբյեկտների դեմ, ովքեր կիրառում են նմանատիպ մոտեցումներ: Մենք գիտենք, որ այս սուբյեկտները կշարունակեն խաբել և մոլորեցնել մարդկանց, այդ թվում` կստիպեն , որ որոշակի տեսակետներթվան ավելի լայն աջակցվող կամ քննադատվող, քան նրանք կան, կամ կթիրախավորեն ազդեցիկ մարդկանց, որպեսզի ակամա ուժեղացնեն նրանց հայտարարությունները»,- ասվում է հաշվետվության մեջ։

Այսպիսով, նրանք հիմնականում զբաղվում են բովանդակության մեկնաբանությամբ՝ հույս դնելով իրական մարդկանց, այլ ոչ թե ավտոմատացման վրա՝ իրենց հայտարարությանը լայնորեն աջակցելու տպավորություն ստեղծելու համար՝ թողնելով մեկնաբանություններ լրատվամիջոցների և հասարակական գործիչների հաղորդագրությունների տակ:
«Այս գործողությունների և ստուգումների արդյունքում մենք ջնջել ենք 589 Facebook-յան օգտահաշիվ, Instagram-յան 7 906 էջ և 447 օգտահաշիվ, որոնք առնչվել են համակարգված անպատշաճ վարքի հետ: Այս ցանցը ստեղծվել է Ադրբեջանում և կենտրոնացած է հիմնականում ներքին լսարանի վրա », - ասվում է զեկույցում:

Նշովւմ է, որ չնայած այդ գործողությունների հետևում կանգնած անձինք օգտագործում էին կեղծ հաշիվներ, որոնց մի մասն արդեն հայտնաբերել և անջատել էին Facebook- ի ավտոմատացված համակարգերը, նրանք հիմնականում ապավինում էին իսկական հաշիվներին՝ էջեր ստեղծելու համար, որոնք նման էին օգտատերերի պրոֆիլների՝ օգտագործելով շինծու անուններ և պահուստային լուսանկարներ՝ մեկնաբանությունների և որոշակի իշխանամետ բովանդակության ժողովրդականությունը արհեստականորեն ավելացնելու համար:

«Այս ցանցը, հավանաբար, գրավել է Ադրբեջանում մարդկանց էջերը կառավարելուն՝ մեկ նպատակով․ որպեսզի աջակցող և քննադատական ​​մեկնաբանություններ թողնեն միջազգային և տեղական լրատվամիջոցների, հասարակական գործիչների, այդ թվում՝ Ադրբեջանի ընդդիմության և իշխող կուսակցության էջերում՝ որոշ տեսակետների լայն քննադատության և ուրիշների կողմից լայն աջակցության տպավորություն ստեղծելու համար: Ըստ մեր տեսածի, կարծես թե այս մեկնաբանություններից ստացած փոխազդեցության մեծ մասը հենց էջային ցանցի հետ է կապված եղել», - ասվում է զեկույցում:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս մեկնաբանությունները հրատարակվել են Ադրբեջանում աշխատանքային օրերին՝ պարբերական հերթափոխով:

«Այս ցանցը տեղակայված է հիմնականում ադրբեջաներեն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով: Նրանց մեկնաբանությունները հաճախ վերաբերում էին տեղական և տարածաշրջանային նորություններին և իրադարձություններին, քաղաքականությանը, կառավարության քաղաքականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում անցյալ սրման ընթացքում Հայաստանի գործողություններին, Նախագահ Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության գովեստներին, ընդդիմադիր կուսակցության քննադատությանը և նրանց առաջնորդներին դավաճանության մեջ մեղադրանքներին և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների ժխտմանը»,- ասվում է զեկույցում:

Facebook- ը նույնականացրել է ցանցը տարածաշրջանում կասկածվող կեղծ գործողությունների ներքին հետաքննության ընթացքում և, հետաքննության արդյունքում, այս գործողությունը կապել «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել