ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր կյանքի 96-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեծն դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնք դարձել են հայկական կինեմատոգրաֆի դասական նմուշներ: Դերասանը հանդիսատեսի կողմից հիշվել ու սիրվել է Երվանդի դերով՝ «Հարսնացուն Հյուսիսից» սովետական հայտնի երաժշտական կոմիդեայում:
Այս ֆիլմի արտահայտությունները թևավոր խոսքեր են դարձել; Չկա մի հայ, ով չի ժպտա՝ հիշելով ֆիլմի տեսարաններից մեկում Մանարյանի դեմքի հարցական արտահայտությունը. «Կոստյո՞ւմն է, որ քեզ պիտի զարդարե»:
Ի հիշատակ մեծն դերասանի «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նրա ամենաուշագրավ ցիտատները:
-
Ծնողներս երկուսն էլ դերասաններ են եղել և շատ լավ գիտեին, թե դա ինչ դաժան ասպարեզ է: Չէին ուզում, որ ես էլ նույն ճանապարհով գնայի:
-
Իսկապես դաժան ասպարեզ է թատրոնը. շատ բանից ես քեզ զրկում, շատ: Էն դերասանը, ով իրեն շատ բաներից չի զրկում, նա դերասան չէ: Դա արդեն կոչվում է դերասանություն անել, իսկ սրանք շատ տարբեր բաներ են:
-
Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այս ճանապարհը ցույց տվեց և երբևէ չեմ էլ կարողացել նույնիսկ մտովի պատկերացնել, թե ինչ կնշանակեր փոշմանել:
-
Ինձ շրջապատում են երիտասարդներ, ուսանողներ, դա երիտասարդ լինելու գաղտնիքներից մեկն է, որ բացահայտեցինք:
-
Աստված է տվել էս հարևանությունը, կարո՞ղ ենք հարևանությունը փոխել, չենք կարող, եթե չենք կարող, խելացի լինենք այնքան, որ էդ հարևանության մեջ հաշտ ապրենք:-0-