Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայկական խաչ է նվիրել Ուիլյամ արքայազնին (ՖՈՏՈ)
18:00
28 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երուսաղեմի հայոց պատրիարքարանն Ուիլյամ արքայազնին խաչ է նվիրել։ Այդ մասին Facebook–ի իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հովնան Բաղդասարյանը։
«Սուրբ Երկրում պաշտոնական այցով գտնվող Անգլիայի Ուիլյամ արքայազնն այցելեց Ս. Հարության Տաճար, որտեղ նրան դիմավորեցին Իրավատեր երեք համայնքների Հոգևոր առաջնորդների կողմից»,– գրել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով, Ս. Հարության Տաճարի Ս. Արևմաթացու հայկական մատուռ կատարած այցի ընթացքում Արքայազնին ողջույնի խոսք ասաց Տաճարի Հայ տեսուչ Սամուել Տեր Աղոյանը և Պատրիարքարանի անունից նրան նվիրեց հայկական խաչ: -0-
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին