Երկու «մեծ հայկական հարսանիքները» ներառված են 2017 թվականի ամենաքննարկվող թոփ-10-ում (ՖՈՏՈ)

02.01.2018, 13:37
Կարեն Կարապետյանի և Ալբերտ Ավդոլյանի որդիների ամուսնությունների արարողություններն անցնող տարվա ամենավառ հարսանիքների Лайф.ру-ի պատրաստած ցուցակի առաջին երկու հորիզոնականն են զբաղեցնում:
Երկու «մեծ հայկական հարսանիքները» ներառված են 2017 թվականի ամենաքննարկվող թոփ-10-ում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի անշարժ գույքի ոլորտի արքա Կարեն Կարապետյանի և Forbes-ի ցուցակի 123-րդ տեղը զբաղեցնող Ալբերտ Ավդոլյանի որդիների ամուսնությունների արարողություններն անցնող տարվա ամենավառ հարսանիքների Лайф.ру-ի պատրաստած ցուցակի առաջին երկու հորիզոնականն են զբաղեցնում:

карен Карапетян свадьба.jpg

Պարբերականը հայտնում է, որ Մոսկվայի անշարժ գույքի ոլորտի արքա Կարեն Կարապետյանի կրտսեր որդին` Սամվելը, ամուսնացել է Լիլիթ Մարկոսյանի հետ: Այդ հարսանիքը կարելի է կոչել 2017 թվականի Մոսկվայի ամենաշքեղ հարսանիքը:

Խնջույքի սրահը զարդարված էր խոլորձներով, տորթը կախված է եղել առաստաղից, իսկ հյուրերին ուրախացնում էին Ալլա Պուգաչյովան, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը և Վերա Բրեժնևան:

Ըստ հոդվածի հեղինակների, Ալբերտ Ավդոլյանի տղու (123-րդ տեղը Forbes-ի ցուցակում) և «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի սեփականատեր Էլդար Օսմանովի դստեր հարսանիքը դժվար թե կարելի է ավելի համեստ կոչել: Հանդիսավոր երեկոյի վարողներն էին Քսենիա Սոբչակը ու Անդրեյ Մալախովը, նորապսակների համար երգում էին Նիկոլայ Բասկովը ու Լեդի Գագան: 

Османова и Авдоляна

Հանդիսավոր արարողության սրահը զարդարված էր  ծաղիկներով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 500 հազար դոլար: «Դոլբի» թատրոնում անցկացված շքեղ արարողության վրա, որտեղ  սովորաբար անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխութունը, ծախսել էին 10 մլն դոլար: Հյուրերին ուրախացնում էին սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական անսամբլը: -0-