Երևան–Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթերն ուշանում են ՌԴ–ում գրանցված ձնաբքի պատճառով
10.01.2026,
12:31
Երևան–Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռիչքներն ուշանում են
ԵՐԵՎԱՆ, հունվարի 10․/Նովոստի-Արմենիա/․ Մոսկվայի «Շերեմետյևո» միջազգային օդանավակայանը, ձյան պատճառով, սահմանափակումներ է մտցրել օդանավերի մուտքի համար։ Այս մասին հաղորդվել է օդանավակայանի պաշտոնական Telegram-ալիքով։
Ըստ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակի, ուշանում են նաև Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթերը։

