415.24
4.83
386.52
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր (ՖՈՏՈ)

17:55
01 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը Հայաստանում երեխաների պաշտպանության օրվա շրջանակում իրականացնում է երեխաների առողջության պահպանմանը ուղղված մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում է GPM մամուլի ծառայությունը։

GeoProMining, GPM, дети, онкологический центр

Ընկերությունը ֆինանսական օժանդակություն ցուցաբերեց ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխաների համար դեղամիջոցների ձեռքբերման նպատակով ( Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում) :

GeoProMining, GPM, дети, онкологический центр

Ընկերությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնում քաղցկեղային հիվանդություններից բուժում ստացող երեխաներին։

 GeoProMining, GPM, дети, онкологический центр

Ընկերությունը միջոցներ ուղղեց էպիլեպսիա և այլ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։ 

GPM Геопромайнинг (1).png«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը և «Կյանքի ճանապարհ» հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել հիմնադրամի ընդգրկման ոլորտում ներառել նաև ընկերության ազդակիր համայնքներում բնակվող և նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին։

GPM Геопромайнинг (2).png

«Ամեն տարի հունիսի 1-ին ընկերությունը նշում է երեխաների պաշտպանության տոնը։ Այն նշվում է ամռան առաջին օրը՝ տարվա ամենաարևային ու ուրախ օրը։ Ահա թե ինչու, այն հատկապես պետք է լցված լինի երեխաների ծիծաղով, ուրախությամբ, բարությամբ և սիրով: Համաճարակի հետ կապված ՝ առաջին անգամ մենք ի վիճակի չենք անցկացնել ավանդական մշակութային և սպորտային միջոցառումներ և որոշեցինք զգալի միջոցներ ուղղել երեխաների առողջապահական ծրագրերին»,- նշել է ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության գծով ղեկավար, ծրագրերի իրականացման կոորդինատոր Ռուզաննա Գրիգորյանը։

ГеоПроМайнинг Geopromining, GPM«Ցանկանում ենք, որ մեր երեխաների կյանքը միշտ լինի պայծառ ու երջանիկ: Արդեն վաղ տարիքում զարգանում է մարդու բնավորությունը, նրա կյանքի սկզբունքները: Եվ դրանք մեծապես կախված են այն միջավայրից, որում երեխան մեծանում է: Մենք հպարտ ենք, որ մեր երկրում կան շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր դառնում են օլիմպիադաների, տարբեր մրցույթների, փառատոնների հաղթող: Մենք շնորհակալ ենք ծնողներին, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի երեխաները մեծանան առողջ ու երջանիկ՝ շրջապատելով նրանց հոգատարությամբ, ուսուցիչներին, ովքեր իրենց գործունեության բնույթով և սրտի թելադրանքով օգնում են նրանց հաջողության հասնելու համար, բուժաշխատողներին, ովքեր ամեն օր պայքարում են հիվանդ երեխաների կյանքի և առողջության համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք բոլոր հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին և դոնորներին, ովքեր չեն խնայում իրենց ուժերը մեր երեխաների առողջության և բարեկեցության համար ռեսուրսներ ստեղծելու գործում։ Մեր խնդիրն է՝ անել հնարավոր ամեն ինչ ստեղծելու պայմաններ մեր երեխաների առողջության, լիարժեք զարգացման և կրթության համար, որպեսզի մանկությունը   ընդմիշտ մնա մեր երեխաների հիշողության մեջ որպես կյանքի ամենաանհոգ ժամանակահատված»,- ընդգծել է Գրիգորյանը։

GPM Геопромайнинг (3).png

Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական ծրագրի գերակայություններն են՝ մշակութային, մարզական, կրթական և առողջապահական ուղղությունները։ Սա բազմաբնույթ ծրագիր է, որն ընդգրկում է բազմաթիվ առաջնահերթություններ, իր մեջ ներառում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում, դպրոցների, մշակութային, սպորտային հրապարակների բարեկարգում, մանկական գրքերի և դասագրքերի հրատարակում, նորարարական   ինտերակտիվ համակարգչային կենտրոնների բացում, մանկական մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպում, բարձրագույն նպատակային կրթության աջակցություն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել