Երեխաների առողջություն և կրթություն․ որոշվել են առաջնահերթ ոլորտները Ամերիաբանկի կողմից 100 մլն դրամի ներդրման համար

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում Ամերիբանկը հնարավորություն է տվել քվեարկել այն ոլորտների օգտին, որտեղ հարցման մասնակիցներն առավել կարևոր են համարել 100 մլն դրամի ներդրումը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բյուջեից։ Այս մասին նշեց Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։
«Քվեարկողները որպես առաջնահերթություն ճանաչել են «Երեխաների առողջություն» և «Կրթություն» կատեգորիաները։ Մենք նաև հնարավորություն ենք տվել բոլոր հիմնադրամներին և կազմակերպություններին մասնակցել մրցույթին՝ այս կատեգորիաներում նախագծեր ներկայացնելու համար։ Վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։ Մեկ նախագծի ֆինանսավորման առավելագույն գումարը 10 մլն դրամ է»,- ասաց Հակոբյանը։»
«Իմ Ամերիա, իմ Հայաստան»
«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում կազմակերպվել է քվեարկություն, որի արդյունքում Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) բյուջեից և բարեգործական ծրագրերից հատկացվել է 100 մլն դրամ ընտրված ոլորտների ֆինանսավորման համար։
Քվեարկության համար ընդհանուր առմամբ եղել է 8 ուղղություն՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, փոքր և միջին բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ից դեկտեմբերի 31-ը։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը դարձել է Ամերիաբանկի գործընկերը արշավի շրջանակում։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
«Նովոստի–Արմենիա» գործակալության մասին
«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը (newsarmenia.am) Հայաստանի տեղեկատվական դաշտում գործում է 2005 թվականից և մեդիաշուկայի առաջատարներից է։ Գործակալությունը հայկական ԶԼՄ-ների շրջանում ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից է և ներկայումս ունի տարեկան ավելի քան 10 միլիոն դիտում։ Ունի նաև ավելի քան 140 հազար բաժանորդ Facebook-ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար ընդգրկվածություն։ Ակտիվորեն զարգանում են «Novosti-Armenia» և «Novosti-Armenia Stories» YouTube–յան ալիքները, որոնք ներկայումս ունեն ավելի քան 77 հազար բաժանորդ։ Գործակալությունն ունի նաև Telegram ալիքների մեծ ցանց։