Էրդողան. դուք չեք կարող մեղադրել Թուրքիային Հայոց ցեղասպանության համար
03.12.2018,
18:41
Նրա խոսքով, Թուրքիայում այժմ ապրում են հազարավոր հայեր։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20–ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսում հրապարակայնորեն հերքեց իր երկրի առնչությունը Հայոց ցեղասպանությանը, հայտնում է prensaarmenia.com.ar–ը։
Այս կերպ է նա արձագանքել լրագրողի` Հայոց ցեղասպանության տարին տուժած ընտանիքին իր պատկանելու մասին հայտարարությանը։
«Դուք չեք կարող մեղադրել Թուրքային Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար։ Ցեղասպանության հարցերը եկեք թողնենք պատմաբաններին։ Սա մեր պատմության մասը չէ։ Ես կարող եմ ասել դա վստահ, բայց մենք պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման»,– ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, Թուրքիայում այժմ ապրում են հազարավոր հայեր։
«Նրանցից 30 000–ը քաղաքացիներ են, մնացածն ապրում են առանց փաստաթղթերի։ Նրանք լքել են Հայաստանը` Թուրքիայում բնակվելու համար։ Եվ մենք թույլ ենք տվել դա նրանց։ Մեր երկրում 100 000 հայ է ապրում։ Նրանք երբեք չեն ենթարկվել խտրականության, և մենք երբեք չենք արտաքսել ոչ մի հայի։ Մենք շատ մարդկային ենք և այդպես էլ կմնանք»,– ասել է Էրդողանը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և այլ երկրների խորհրդարաններ: -0-

Загружается новость ...
"Право"