ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն հատուկ համաեվրոպական «ելքի արտոնագիր» կստեղծի արտաքսվող միգրանտների համար, հայտնել է արտագաղթի, ներքին գործերի և քաղաքացիության եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Եվրախորհրդարանում ներկայացնելով ԵՀ–ի նոր առաջարկները սահմանների և ծովափերի պահպանության ապահովման վերաբերյալ։
«ԵՄ–ն ընդհանուր հատուկ համաեվրոպական ճանապարհային փաստաթուղթ կստեղծի արտաքսվող միգրանտների համար։ Մենք մտադիր ենք հասնել նրան, որ այն ընդունեն ԵՄ–ին չանդամակցող երրորդ երկրները, ինչը պետք է աևտացոլվի նրանց հետ ռեադմիսիայի մասին ստորագրվող համաձայնագրերում»,– ասել է նա, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Եվրահանձնաժողովի կարծիքով, դա թույլ կտա դիմակայել երկրից միգրանտների` արտաքսումից խուսափելուն կամ ԵՄ այլ երկրներով նրանց վերադառնալուն։ -0-